ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է 2024թ.–ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը

03 Հունվարի 2024, 15:13

Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցելու հարցը։

«ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետություն որոշում է անմիջականորեն զորավարժության անցկացման հայտարարման փուլում»,–ասված է հաղորդագրության մեջ:

2023թ–ի նոյեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության այն ժամանակվա միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները 2024 թվականին կանցկացվեն Ղազախստանում և Ղրղզստանում:

Մասնավորապես` Ղրղզստանում նախատեսված են զորավարժություններ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, իսկ Ղազախստանում ՝ խաղաղապահ ուժերի հետ: