Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել սկսել քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը

08 Փետրվարի 2024, 13:15

Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և որպես ռազմաքաղաքական միություն դրա արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպություն և դրա շրջանակներում բնականոն և լիարժեք աշխատանքին։ Ցավոք, մեր հայ դաշնակիցներն առայժմ իսկապես հեռացել են այդ ամենից։

Կոչ ենք անում մեր գործընկերներին Երևանում հրապարակային զգացմունքային հարձակումների և կազմակերպությանը քննադատելու փոխարեն ձեռնամուխ լինել հասունացած հարցերի քննարկմանը քաղաքական և փորձագիտական մակարդակներում», — ընդգծել է Պանկինը: