Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Յամալի բնակիչ Վազգեն Աբգարյանին
03 Ապրիլի 2024, 09:46
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Յամալի բնակիչ, «Պետական տրանսպորտային լիզինգային ընկերության» իրավաբանական հարցերով ղեկավար Վազգեն Աբգարյանին։ Այս մասին գրում է «Север-Пресс»-ը։
Ինչպես ասվում է փաստաթղթում, երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Աբգարյանին «ձեռք բերված աշխատանքային հաջողությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»: