Մարինա Սոչինսկայա. Սցենարիստ, ով գրում է սրտով
15 Հուլիսի 2024, 23:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հուլիսի 15-ին հայտնի սցենարիստ և դերասանուհի Մարինա Սոչինսկայայի ծննդյան օրն է։
Սցենարիստը ծնվել է Երևանում՝ ՀԽՍՀ արդյունաբերության նախարար Ի.Սոչինսկու ընտանիքում։
2008 թվականին Մարինա Սոչինսկայան ավարտել է Ս.Ա.Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը։ Բացի դերասանական գործունեությունից, նրան միշտ գրավել են ֆիլմերի հետաքրքիր, կախվածություն առաջացնող սյուժեները։
Որպես սցենարիստ նրա կարիերան սկսվել է «Սպիտակ» ֆիլմից, սակայն Մարինա Սոչինսկայան նաև լիամետրաժ ֆիլմերի մի քանի սցենարների և տասնյակ սերիալների հեղինակ է:
««Սպիտակ»-ն իմ դիպլոմային սցենարն է, որը պաշտպանել եմ Ս.Ա.Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտում 2008 թվականին։ Երբ ես այն գրեցի, կինոարտադրության ոլորտում կատարյալ նեոֆիտ էի, չէի հասկանում, թե ինչ է նշանակում «թանկ սցենար», «ֆորմատ», «վարձույթ», «ռեյտինգ» արտահայտությունները։ Հիմա, ծանրաբեռնված լինելով այս գիտելիքներով, ես ոչ մի կերպ չէի ստանձնի նման լայնածավալ պատմություն»,- ասել է Սոչինսկայան։
Ի դեպ, ֆիլմը պատրաստվում էր թողարկման ուղիղ 10 տարի, և ինչպես պարզվեց, այն արժեր: