Արմեն Թադևոսյանը՝ Տուապսեի մշակույթի, արվեստի և կինեմատոգրաֆիայի ոլորտում տարվա դափնեկիր
18 Հուլիսի 2024, 17:40
Տուապսե քաղաքի վարչակազմի մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Տուապսե քաղաքի 186-ամյակին։
Պատվոգրերի և շնորհակալագրերի են արժանացել կամավորական խմբերի ներկայացուցիչները, մշակույթի, կրթության, առողջապահության, բնակարանային և կոմունալ ծառայությունների, ծովային տրանսպորտի, երիտասարդական ակտիվիստները, քաղաքապետարանի աշխատակիցները։
Մշակույթի, արվեստի և կինեմատոգրաֆիայի բնագավառում 2023 թվականի տարվա դափնեկիր մրցանակի դիպլոմը շնորհվել է «Նարե» հայկական ժողովրդական պարի համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Թադևոսյանին։