Արմեն Ասիրյանցը ելույթ կունենա Ալմաթիի կրկեսային արվեստի միջազգային փառատոնում
Ղազախստանում մեկնարկել է «Almaty Circus Festival» կրկեսային արվեստի երկրորդ միջազգային փառատոնը: Հուլիսի 26-28-ը աշխարհի 18 երկրների արտիստները կցուցադրեն իրենց տաղանդներն ու վարպետությունը կրկեսային տարբեր ժանրերում:
Փառատոնին Հայաստանը ներկայացնում է կրկեսային արտիստ Արմեն Ասիրյանցը: Նա հանդես է գալիս ծաղրածուի ժանրում և վստահ է, որ իր հումորը պետք է ժպիտ առաջացնի։
Հանդիսատեսի անզուգական սիրելին՝ Արմեն Ասիրյանցը, ականավոր ծաղրածու է, միջազգային փառատոների բազմակի մրցանակակիր Ռուսաստանում, Հոլանդիայում, Իտալիայում, Իսպանիայում, Չինաստանում: Նա ապրում է երկու երկրներում՝ Իսպանիայում և Ռուսաստանում, և ավելի քան 33 տարի ելույթ է ունենում ամբողջ աշխարհում: