Դավիթ Օհանյանի երաժշտությամբ ներկայացումը կփակի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի թատերաշրջանը
30 Հուլիսի 2024, 11:11
Կ. Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի 105-րդ թատերաշրջանի ավարտին կներկայացվի երեք մեկ գործողությամբ բեմադրությունների պրեմիերա, որոնց թվում է Անաստասիա Վյադրոյի «Գեղեցկուհիները չեն կարող քնել» բալետը: Այս մասին հաղորդում է «Կուլտուրա» հեռուստաալիքը:
Ներկայացումը բեմադրել է թատերական նկարիչ Անաստասիա Ռյազանովան, իսկ երաժշտությունը գրել է Դավիթ Օհանյանը: Բալետի պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 29-ին: