«Սևաստոպոլ» ՖԱ-ն հայտարարել է Գրիգոր Մաթևոսյանի հետ պայմանագիր կնքելու մասին

05 Օգոստոսի 2024, 19:30

Սպորտ

«Սևաստոպոլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է 25-ամյա դարպասապահ, ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մաթևոսյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գրիգորը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով։

Գրիգոր Մաթևոսյանը «Արմավիր» ֆուտբոլային ակումբի (Արմավիր, Կրասնոդարի երկրամաս) մարզադպրոցի սան է: Նա խաղացել է նաև «Ուրարտու»-ի և «Նոա»-ի (հայկական ակումբներ) կազմում, անցած մրցաշրջանն անցկացրել է Մեդիա լիգայում (Ռուսաստան): Նա ներգրավված է եղել նաև Հայաստանի Մ19 և 21 տարեկանների հավաքականներում։

Օգոստոսի 3-ին ընդգրկվել է »Սևաստոպոլ» ՖԱ-ի հայտացուցակում: