ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին կտանի ռազմական կործանման. Բոգդան Բեզպալկո
06 Օգոստոսի 2024, 23:25
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հերթական հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին մասնակցելուց:
Փորձագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին կտանի ռազմական կոլապսի։
«Անշուշտ, դա լավագույն կերպով չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Առայժմ կարելի է ասել, որ Հայաստանի ղեկավարությունը շարժվում է դեպի Արևմուտք, բայց ռուսական ազդեցության ոլորտից դեռ չի հեռացել, ՀԱՊԿ կազմից, այնուամենայնիվ, Հայաստանը դուրս չի գալիս։ Բայց, իհարկե, նման քայլերը մոտեցնում են Հայաստանի դուրս գալն այդ կազմակերպությունից, ճիշտ այնպես, ինչպես մյուս կազմակերպություններից, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությունը, ինչը Հայաստանին կբերի տնտեսական և ռազմական կործանման։ Թե երբ դա տեղի կունենա, դժվար է ասել։ Հնարավոր է, որ Հայաստանում, այնուամենայնիվ, գերակշռեն առողջ ուժերը, որոնք կդադարեցնեն այդ գործընթացները», — ասել է Բեզպալկոն։
Խոսելով Ռուսաստանի արձագանքի մասին՝ փորձագետը կարծում է, որ Մոսկվան միջոցներ կձեռնարկի այն ժամանակ, երբ Հայաստանն իսկապես դուրս գա ՀԱՊԿ-ից:
«Ռուսաստանի արձագանքը, բնականաբար, զուսպ է։ Ռուսաստանը կարող է արձագանքել ինչ-որ հայտարարությամբ, ափսոսանք հայտնել, զգուշորեն արտահայտել իր դժգոհությունը Հայաստանի ղեկավարության պահվածքից, ասել, որ նման քայլերով Հայաստանը կարող է իր պետությունը տանել բարդությունների, կոնֆլիկտի, առճակատման, որ այլ պետությունները կարող են իրեն օգտագործել։ Բայց հիմնականում Ռուսաստանը ինչ-որ միջոցներ կձեռնարկի այն ժամանակ, երբ Հայաստանը վերջնական քայլեր կատարի, նամակներ ուղարկի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Դրանից հետո ավտոմատ կերպով կհետևի, օրինակ, ապրանքային, աշխատանքային շուկաների փակումը։ Բայց սրանք ապագայի հարցեր են։ Քանի դեռ ֆորմալ որոշումներ չկան, այս ամենն ընկալվում է որպես ապտակ, Ռուսաստանի ուղղությամբ թքելու մակարդակով», — եզրափակել է Բեզպալկոն։