ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՌԴ ԱԳՆ

20 Օգոստոսի 2024, 11:00

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից բացի, Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երևանում գերակշռում է նման փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը։ Մեզ թվում է՝ այդ դիրքորոշումը հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Ի վերջո հանրապետության կայունության երաշխավորների դերում ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին այլընտրանք չկա։ Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- ասել է Աղասանդյանը։