Աբխազիայի ԿԸՀ-ն հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները
03 Մարտի 2025, 18:11
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները: Քվեարկության երկրորդ փուլում Աբխազիայի նախագահ է ընտրվել Բադրա Գյունբան՝ ստանալով ձայների 54,73%-ը։ Ադգուր Արձինբան ստացել է ձայների 41,54%-ը։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 70%: Քվեարկել Է Աբխազիայի 100412 քաղաքացի, որոնցից 2065-ը դեմ է քվեարկել բոլորին։
Ընտրված նախագահի երդմնակալությունը տեղի կունենա քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից 30 օր անց։