Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը կլինի ոչ արդյունավետ․ Մակրոն
05 Հոկտեմբերի 2023, 21:10
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/10/05211817/66921314_0_157_1600_1057_1920x0_80_0_0_4dbe6e113d3a22727013f23f7c4f71af.jpg.webp)
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելն այժմ արդյունավետ չէր լինի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ։ Դրանք արդյունավետ չէին լինի և կխանգարեին պաշտպանել Հայաստանի տարածքը», — հայտնել Է Ֆրանսիայի նախագահը։
Նա հավելել է, որ այժմ պետք է պահպանել երկխոսությունը Ադրբեջանի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով: Հաղորդվում է, որ փաստաթուղթը կոչ է անում տնտեսական պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև վերանայել Եվրոպական միության համագործակցությունը Ադրբեջանի հետ, այդ թվում ՝ էներգետիկ ոլորտում: