Ալեքսիս Օհանյանը պաշտոնապես դարձել է մեկն այն ​​մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը

05 Մարտի 2025, 21:10

Հայեր

Ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է միլիարդատեր Ֆրենք Մաքքորթի՝ չինական ByteDance ընկերությանTikTok սոցկայքի ամերկյան մասնաճյուղը՝  TikTok US-ը, ձեռք բերելու հայտին:

«Այժմ ես պաշտոնապես մեկն եմ այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը», — հայտնել է Օհանյանը X-ում արված  գրառման մեջ: Երբ X-ի օգտատերերից մեկը հարցրել է, թե ինչպես կանվանի TikTok US-ը, եթե գնի այն, Օհանյանը պատասխանել է. «TikTok. Freedom Edition»: