Ալեքսիս Պազումյանի ֆիլմը կցուցադրվի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում

22 Մարտի 2024, 18:30

Մշակույթ

Ֆրանսահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» ֆիլմը մարտի 24-ին կցուցադրվի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում։

Ֆիլմը պատմում է Արցախի բնակիչների երեք սերունդների մասին։ Երեխաները՝ Սամվելն ու Ավոն, երիտասարդ զինվոր Էրիկն ու ազատամարտիկ Կարենը, ֆիլմի գլխավոր հերոսներն են, որոնք պատերազմից հետո փորձում են հաշտվել նոր իրականության հետ: