ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հավանական են․ Թրամփին անհրաժեշտ է ավարտել հակամարտությունը․ Պավել Դուբրավսկի
04 Օգոստոսի 2026, 23:15
Քաղաքագետ Պավել Դուբրավսկին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը։
Քաղաքագետի կարծիքով՝ Դոնալդ Թրամփին Իրանի հետ բանակցությունների են մղում ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական գործոնները՝ հակաիրանական լայն կոալիցիայի բացակայությունը, ամերիկացիների շրջանում ռազմական արշավի նկատմամբ աջակցության նվազումը և դրա բացասական ազդեցությունը ԱՄՆ տնտեսության վրա։
Փորձագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները բավական հավանական են, քանի որ Թրամփին անհրաժեշտ է ավարտել հակամարտությունը՝ նոյեմբերին նախատեսված ընտրությունների և տնտեսական խնդիրների ֆոնին։
«Բանակցությունները հավանական են։ Դրանք տեղի կունենան, որովհետև Թրամփին անհրաժեշտ է վարել այդ բանակցություններն ու ավարտին հասցնել այս հակամարտությունը։ Սակայն ինչ-որ բան ինձ հուշում է, որ ներքուստ Դոնալդ Թրամփը պատրաստ է համակերպվել նաև այն սցենարի հետ, երբ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունները, որոնք էական ազդեցություն կունենան ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքականության հետագա ընթացքի վրա, կանցնեն Իրանի շուրջ հակամարտության ֆոնին», — եզրափակել է Դուբրավսկին։