ԱՄՆ-ը հայկական ԶԼՄ-ներին ֆինանսավորելու համար հատկացրել է մոտ 7,5 մլն դոլար
25 Սեպտեմբերի 2026, 09:40
ԱՄՆ-ը մոտ 7,5 մլն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը։ Այդ մասին վկայում են ամերիկյան կառավարության պետական ծախսերի վերաբերյալ տվյալները, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ի սկզբանե Վաշինգտոնը նախատեսում էր «Media Program in Armenia» ծրագրի համար ծախսել 15 մլն դոլար։ Ծրագիրը մեկնարկել էր 2023 թվականին և նախատեսվում էր իրականացնել մինչև 2028 թվականը, սակայն մեկնարկից երկու տարի անց այն փակվել է։
Միջոցները տրամադրվել են «Ինտերնյուզ»-ը (Internews) միջազգային ոչ առևտրային կազմակերպության միջոցով, որը զբաղվում է այսպես կոչված անկախ լրատվամիջոցների աջակցությամբ։
«2024 թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել հայկական 59 լրատվամիջոց, վերապատրաստում է անցել մեդիա ոլորտի 338 ներկայացուցիչ, իսկ լրագրողներն ու բլոգերները ծրագրի աջակցությամբ հրապարակել են 805 նյութ»,- նշվում է «ՌԻԱ Նովոստի»-ի ուսումնասիրած փաստաթղթերում։
Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ի նոր վարչակազմը սկսել է արտերկրի օգնության, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի լայնածավալ վերանայումը։
Այդ վերանայման շրջանակում 2025 թվականի մարտի 1-ին դադարեցվել է «Ինտերնյուզի»-ի՝ Հայաստանում մեդիա ծրագրի իրականացման դրամաշնորհի ֆինանսավորումը։