«Ամո՛թ»․ լրագրողների ակցիան՝ Ազգային ժողովում

06 Մայիսի 2025, 12:00

Քաղաքականություն

Այս պահին մի խումբ լրագրողներ ակցիա են իրականացնում Ազգային ժողովում։ Նրանք թղթերի վրա գրել են «Ամո՛թ», «Լրագրողների հետ շատ զգույշ», ինչպես նաև փակցրել են ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը։

Ակցիան ուղղված է նրա դեմ, քանի որ նա վերջին շրջանում աչքի է ընկնում լրագրողների նկատմամբ կոպիտ վերաբերմունքով։

Հիշեցնենք, որ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: