Անգելինա Համբարձումյանը՝ Ռուսաստանի շախմատի առաջնության արծաթե մեդալակիր

03 Փետրվարի 2025, 19:17

Սպորտ

Ռյազանցի պատանի շախմատիստուհի Անգելինա Համբարձումյանը դարձել է մինչև 11 տարեկանների Ռուսաստանի մանկական առաջնության արծաթե մեդալակիր։ Առաջնությունը տեղի է ունցել Սոչիում։

Նշվում է, որ 9 տուրերի արդյունքում Անգելինան զիջել է միայն Չուվաշի Հանրապետությունից Մարջանա Օսիպովային։

Ավելի վաղ Համբարձումյանը արծաթ է նվաճել կայծակնային մրցաշարում։ Մրցմանը մասնակցել է ավելի քան 700 մարզիկ Ռուսաստանի 75 մարզից։