Արտյոմ Օհանովի առաջարկով ՌԴ նախագահը հանձնարարել է դիտարկել գերհամակարգչային կենտրոնի ստեղծելու հարցը

26 Ապրիլի 2025, 11:59

Կրթություն

Ապագայի տեխնոլոգիաների ֆորում-ցուցահանդես այցելության և գիտնականների հետ հանդիպման արդյունքների հիման վրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է առաջարկությունների ցանկը և հանձնարարել դիտարկել գերհամակարգչային կենտրոնի ստեղծման հարցը։

Կենտրոնի ստեղծման առաջարկը նախագահին է ներկայացրել հայազգի գիտնական, բյուրեղագետ-տեսաբան, Սկոլտեխի վաստակավոր պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Եվրոպական ակադեմիայի անդամ Արտյոմ Օհանովը։

«Ազգային գերհամակարգչային կենտրոնը լինելու է»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Օհանովը: