Արտյոմ Օհանովը՝ լավագույն գիտնականների ցանկում

14 Մայիսի 2024, 00:21

Կրթություն | Հայեր

Գիտական առաջատար հարթակը՝«Research.com»-ը, հրապարակել է Ռուսաստանում քիմիայի ոլորտում 2024 թվականի լավագույն գիտնականների ցանկը։ Վարկանիշը կազմվել է D-index (Discipline H-index) ցուցանիշի հիման վրա:

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհահռչակ գիտնական, բյուրեղագետ, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանով։

Նյութագիտության վարկանիշում Արտյոմ Օգանովը նույնպես երկրորդ տեղում է: