Ավետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայնՀայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր

Բելգիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության և Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ կապերի պատվիրակության անդամ Գերոլֆ Անեմանսը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին ուղղված իր հարցմանը։
 
– Դուք դիմել եք Եվրոպական  հանձնաժողովին՝ Ավետիք Չալաբյանի հետապնդման գործով։ Ինչո՞ւ եք կարևոր համարում բարձրացնել այս հարցը և ստանալ Հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը։ Ե՞րբ եք ակնկալում պատասխան ստանալ։
 
– Այո՛, ես իսկապես հարցում եմ ուղարկել Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ և այժմ սպասում եմ Եվրոպական հանձնաժողովի պատասխանին։ Փաստաթղթերն իմ գրասենյակից ուղարկվել են անցյալ շաբաթ, ուստի այս պահին դեռ վաղ է որևէ արդյունքի մասին խոսելը։
 
Ինձ հետաքրքրում է՝ արդյոք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկե՞լ է այս հարցը։ Արդյոք նա տեղեկացվա՞ծ էր, որ մարդը կալանավորվել է նման վիճահարույց մեղադրանքի հիման վրա։ Եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։
 
Այս փուլում իմ նպատակն է ամբողջական պատկերացում կազմել իրավիճակի մասին։ Միաժամանակ փորձում եմ Եվրոպական հանձնաժողովից պարզել, թե իրականում ինչ է նշանակում այս չափազանց անսովոր և բազմաթիվ հարցեր առաջացնող մեղադրանքը՝ «ընտրությունների խոչընդոտում»։ Ինչպե՞ս ընդհանրապես կարելի է «խոչընդոտել ընտրությունները»։ Իմ կարծիքով՝ դա բացարձակ անհեթեթ է հնչում։ Այդ պատճառով նախ ցանկանում եմ ստանալ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ հետո միայն որոշել հետագա քայլերը։
 
Միևնույն ժամանակ ուզում էի Հայաստանի իշխանություններին հստակ հասկացնել, որ մենք ուշադիր հետևում ենք նրանց գործողություններին և իրավիճակի զարգացմանը։
 
– Հայաստանում վերջերս կալանավորվել է ընդդիմության ևս մեկ ներկայացուցիչ։ Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերի հարուցում և քաղաքական հետապնդումների մասին հաղորդումներ, ընդ որում՝ դրանցից շատերը սկսվել են ընտրություններից անմիջապես հետո։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
 
– Անկասկած, այն, որ այս ամենը տեղի է ունենում հենց ընտրություններից հետո, չափազանց կասկածելի է թվում։ Ակնհայտ է, որ իշխանությունները ցանկանում են պահպանել իրենց դրական իմիջը Եվրոպական միությունում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի աջակցությամբ, քանի որ ակնկալում են եվրոպական հետագա ֆինանսավորում։
 
Հենց այդ պատճառով, իմ կարծիքով, նրանք չեն ցանկանում, որ միջազգային հանրությունը մանրամասն հետևի, թե ընտրություններից հետո ինչպես են վերաբերվում ընդդիմությանը։ Նրանք հայտարարում են, թե տեղի է ունեցել «ընտրական իրավունքների ազատ իրացմանը խոչընդոտում»։ Բայց իրականում ի՞նչ է արել Ավետիքը։ Արդյո՞ք նա փակել է ընտրողներ տեղափոխող ավտոբուսների ճանապարհը կամ նմանատիպ որևէ գործողություն կատարել։ Այս ամենը չափազանց անհասկանալի է։
 
Ես խոսում եմ հենց Ավետիք Չալաբյանի գործի մասին և բառացիորեն մեջբերում եմ նրան ներկայացված մեղադրանքի ձևակերպումը՝ «ընտրական իրավունքների ազատ իրացմանը խոչընդոտում»։ Բայց ի՞նչ է դա նշանակում։ Ի՞նչ կոնկրետ գործողություններ են նրան վերագրում։ Չէ՞ որ խոսքը չի վերաբերում այնպիսի դեպքերի, ինչպիսիք են արտերկիր փախչելու փորձը, օտար երկրյա պետությունների հետ համագործակցությունը կամ նմանատիպ այլ արարքներ։
 
Ես 68 տարեկան եմ։ Իրավաբան եմ աշխատում 22 տարեկանից և իմ ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում երբևէ չեմ հանդիպել նման մեղադրանքի։ Նման բան կարելի է հանդիպել միայն Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններում։ Հենց Կաֆկան է առաջինը մտքովդ անցնում, երբ տեսնում ես այս իրավիճակը։ Սա հիշեցնում է ոչ միայն Կաֆկային, այլև Արթուր Քյոստլերի «Կուրացնող խավարը» վեպը։ Ամեն ինչ նման է յուրատեսակ հետկոմունիստական կոմունիզմի։

– Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի նախընտրական հայտարարությունները, որոնցում նա խոսում էր ընդդիմության առաջնորդներին «ոչնչացնելու» մտադրության մասին։ Ձեր կարծիքով՝ արդյոք նման հռետորաբանությունը ընդունելի է ժողովրդավարական ընտրական գործընթացի ընթացքում։
 
– Դա բացարձակապես անընդունելի հռետորաբանություն է։ Իմ կարծիքով՝ ընդդիմության նկատմամբ իրականացվող հետապնդումները պետք է դառնան մանրակրկիտ ուսումնասիրության առարկա։ Ինձ համար կարևոր է հասկանալ, թե Եվրոպական հանձնաժողովն ինչ տեղեկություններ ունի այս իրավիճակի  վերաբերյալ և ինչ գնահատական է տալիս դրան։
 
– Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդյոք քննարկել է այս հարցը Հայաստան կատարած իր այցի ընթացքում։ Թե՞ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր բացառապես նավթի, ֆինանսների և էներգետիկայի հարցերի վրա։ Չէ՞ որ խոսքը միայն տնտեսական շահերի մասին չէ, այլ նաև ժողովրդավարական սկզբունքների պահպանման։ Եթե ԵՄ-ն ժողովրդավարությունը համարում է իր հիմնարար արժեքներից մեկը և առաջնորդվում է այդ սկզբունքներով, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման իրավիճակները չեն դառնում լուրջ քննության առարկա։

– Իհարկե, ես մեծ ակնկալիքներ չունեմ այն քաղաքական կառույցներից, որոնք, իմ կարծիքով, հաճախ առաջնորդվում են երկակի չափանիշներով։ Տեսնում ենք, օրինակ, թե ինչ է այսօր տեղի ունենում Հունգարիայում․ ներկայիսիշխանությունները բացահայտ խախտում են այնպիսի եվրոպական սկզբունքներ, որոնց խախտման համար նախկինում մեղադրում էին Վիկտոր Օրբանին։ Սակայն այժմ նրանց հասցեին շատ ավելի քիչ քննադատություն է հնչում։ Այդ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ խոսքը միայն սկզբունքների մասին չէ, այլ նաև քաղաքական նպատակահարմարության և իշխանության։
 
Հենց այդ պատճառով էլ ես հանդես եմ գալիս Ավետիք Չալաբյանի պաշտպանության օգտին և կարևոր եմ համարում ուշադրություն հրավիրել նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա։ Ես նախկինումն ման իրավիճակների ականատես եղելեմ։ Սակայն այս դեպքում օգտագործվող լեզուն իրավունքի լեզու չէ։ Այն ավելի շատ միապետի լեզու է՝ այն, ինչ հանդիպում ենք Կաֆկայի, Քյոստլերի և Սոլժենիցինի ստեղծագործություններում։
 
Ինչ վերաբերում է Ավետիքին, ես անձամբ ճանաչում եմ նրան։ Գիտեմ, որ նա այն անձանցից չէ, որը գործում է անտրամաբանական կամ անկանխատեսելի կերպով։ Եթե մեղադրանքը չհիմնավորվի իրական փաստերով, ապա ես նրան համարում եմ անմեղ, քանի որ  նույնիսկ մեղադրանքի ձևակերպումն ինքնին հիշեցնում է այն լեզուն, որը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին և բռնապետություններին։ Այդ պատճառով էլ ես հղում եմ անում Սոլժենիցինին, Քյոստլերին և Կաֆկային։ Սակայն մինչև վերջնական գնահատականներ տալը պետք է սպասել ամբողջական տեղեկատվությանը, ուսումնասիրել փաստերը և միայն դրանից հետո, անհրաժեշտության դեպքում, քննադատել իշխանությունների գործողությունները։

– Ձեր կարծիքով՝ Եվրոպական միությունն իսկապե՞ս կկարողանա  քննադատաբար գնահատել Հայաստանի իշխանությունների գործողությունները։ Չէ՞ որ այսօր կա տեսակետ, որ այն, հակառակը, աջակցում է գործող իշխանություններին։ 

– Այս իրավիճակում տպավորություն է ստեղծվում, որ բոլորը մեծ բարեկամներ են․ շատ են խորհրդանշական ժեստերն ու փոխադարձ աջակցությունը։ Եվրոպացի պաշտոնյաների այցերն ու շփումները հիշեցնում են այն, ինչ ժամանակին տեղի էր ունենում Հունգարիայում, և ընդհանրապես այն դեպքերը, երբ եվրոպական կառույցները համագործակցություն են ձևավորում որոշակի քաղաքական ուժերի հետ։
 
Նրանք գտնում են գործընկեր, որն ավելի շատ կիսում է իրենց մոտեցումները եվրոպական ինտեգրման և համագործակցության հարցում, և սկսում են խաղադրույք կատարել հենց նրա վրա։ Խոսվում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և եվրոպական արժեքների մասին։ Սակայն երբ հայտնվում է քաղաքական գործընկեր, որը գործում է ԵՄ ակնկալիքներին համապատասխան և ստանում է եվրոպական աջակցություն, տպավորություն է ստեղծվում, որ դրանից հետո եվրոպական կառույցներն այլևս չեն ցանկանու մփոխել իրենց  մոտեցումը։

Հենց այդ պատճառով էլ ես զբաղվում եմ այս հարցով։ Ինձ համար սա յուրատեսակ փորձաքար է՝ ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև հենց Եվրոպական միության համար։ Այն հարցման պատասխանը շատ բան կպարզի և թույլ կտա կարևոր եզրակացություններ անել։

– Ընտրությունների ընթացքում բազմաթիվ հայտարարություններ էին հնչում լարված և բևեռացված մթնոլորտի մասին։ Կուզենայի նաև լսել Ձեր գնահատականը հետևյալ փաստի վերաբերյալ․նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ եթե իրեն չընտրեն, ապա սեպտեմբերին կարող է նոր պատերազմ սկսվել Ադրբեջանի հետ։ Ձեր կարծիքով՝ արդյոք ընդունելի է նման մոտեցումը՝ պատերազմի վտանգն օգտագործել որպես ընտրողների վրա ազդեցության գործիք։ Կարո՞ղ է դա դիտարկվել որպես ճնշման կամ քաղաքական շանտաժի ձև։

– Ես չեմ պատրաստվում միջամտել այն հարցին, թե ինչպես է նա վարել իր նախընտրական քարոզարշավը։ Ինձ ավելի շատ մտահոգում է այն, թե նա ինչպես է գործում ընտրություններից հետո և ինչպես է վերաբերվում ընդդիմությանը։

Իհարկե, նա իրավունք ունի ներկայանալ որպես տարածաշրջանում կայունություն ապահովող քաղաքական գործիչ, և եթե նա կարողանա ապացուցել դա, դա նրա իրավունքն է:Սակայն հարց է առաջանում՝ ինչ գնով է ձեռք բերվում այդ կայունությունը։ Եթե դրա գինն ընդդիմության լիակատար ճնշումն է և նրա բնականոն գործունեության պայմանների փաստացի ոչնչացումը, ապա Հայաստանի ժողովրդավարության վիճակի վերաբերյալ ես լուրջ կասկածներ ունեմ։