Բացվել է Համազգայինի «Արիս Սթամպօլեան» մշակութային կենտրոնը

Փետրվարի 1-ին հանդիսությամբ բացվել է Համազգայինի «Արիս Սթամպօլեան» մշակութային կենտրոնը: Հանդիսավոր բացումը կատարել է Համազգայինի Շրջանային վարչության փոխատենապետ Հովիկ Սերայտարյանը:

Համազգայինի Շրջանային վարչության ատենապետ Մանուկ Չուխաճյանն անդրադարձել է երկար տարիների աշխատանքին և սեփական կենտրոն ունենալու երազանքի իրականացմանը, ապա երախտագիտություն հայտնել գլխավոր բարերարներին՝ Արիս Սթամպօլյանին և Ալպէր ու Թէրրի Պէզճյաններին: Նա իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել կենտրոնի իրականացման մեջ:

Արևմտյան Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը` հաստատելով, որ նոր շենքի բացումը ապացույցն է համազգայինի առաքելության հանդեպ եղած հավատքին ու հանձնառությանը: Կատարվել է կենտրոնի բացման օրհնություն և պատվո հյուրերը կտրել են բացման ժապավենը:

Բացման պաշոնական արարողության ավարտին հրավիրյալները ծանոթացել են մասնաճյուղի գործունեությանը և մասնակցել ցուցահանդեսին:

