Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա՝ Շվեյցարիայի դեսպանատան առջև

13 Մարտի 2025, 14:30

Քաղաքականություն

Այս պահին Շվեյցարիայի հյուպատոսարանի առջև տասնյակ քաղաքացիներ պահանջում են արցախցիների անվտանգ վերադարձ և Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակում:

Մարդիկ իրենց ձեռքերում պահում են պաստառներ «Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցների վերադարձն իրենց երկիր», «Ազատե՛ք գերիներին, վաղն ուշ կլինի» և այլ գրառումներով։

Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը «Խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար» անվամբ բանաձև է ընդունել՝ իր անհամաձայնությունը հայտնելով արցախահայության հետ կատարվող իրադարձություններին։ Այսօր ակցիայի մասնակիցները խնդրում են Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի խորհրդի անդամներին, որ մարտի 18-ին քննարկվելիք նույն բանաձևն իրենք էլ ընդունեն։