Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր է՝ հացադուլի մեջ է

10 Մայիսի 2025, 10:53

Քաղաքականություն

Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր է՝ հացադուլի մեջ է։ Այս մասին հայտնել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։

Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ ներկայացնելով Վիգենի վիճակն ու կոչ անելով քայլեր ձեռնարկել։

«Վիգեն Էուլջեքջյանի պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա ցանկանում»,-ասվում է նամակում։