Բաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը

07 Դեկտեմբերի 2023, 12:00

Հայեր | Քաղաքականություն

Բաքվում սկսվել է օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում ապօրինաբար ձերբակալված զինծառայող Գագիկ Աշոտի Ոսկանյանի դատավարությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի համար։

2023 թվականի օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: