Չորս վարդապետներ դարձան Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներ
24 Մայիսի 2026, 13:55
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ չորս վարդապետների եպիսկոպոսական ձեռնադրության արարողությունը:
Նոր եպիսկոպոսներ դարձան ՀԱԵ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը, ինչպես նաև Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց ձեռնադրության արարողություն՝ օծելով նոր եպիսկոպոսներին սուրբ մյուռոնով և նրանց վրա դնելով եպիսկոպոսական Միտրան