Պուշկինի անվան դպրոցում դասադուլ է. ինչ է հայտնի

08 Մայիսի 2025, 12:28

Կրթություն

Վաղ առավոտից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են անում։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Երեխաների ծնողներն էլ ընդգծել են՝ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։

Ի նշան բողոքի՝ ողջ ուսուցչական կազմը ևս ազատման դիմում է գրել: