Դու կարող է չհասցնես փախնել․ չարենցավանցիները՝ Փաշինյանին

23 Ապրիլի 2026, 14:40

Հայեր

«Բառիս բուն իմաստով Փաշինյանն անգրագետ է։ Նա ո՛չ արտաքին քաղաքականությունից է բան հասկանում, ո՛չ ներքին քաղաքականությունից»,- հարցման ժամանակ նման կարծիք է հայտնել Չարենցավանի բնակիչներից մեկը։

Հարցման ընթացքում մասնակիցներից մեկն անդրադառնալով օրեր առաջ մետրոյում Նիկոլ Փաշինյանի և ԼՂ-ից բռնի տեղահանված կնոջ խոսակցությանը, նշել է․ «Երեխայի մոտ կարելի՞ է նման բան ասել ծնողին։ Դու չգիտես՝ վաղը քո վերջն ինչ է լինելու, Նիկոլ ջան։ Դու կարող է չհասցնես փախնել։ Էն մարդիկ գոնե եկան, փրկվեցին, իրենց երեխաներին փրկեցին»։

Չարենցավանի բնակիչների խոսքով՝ փոխարենն աջակցելու, Փաշինյանը կնոջ վրա մատ է թափ տալիս։ «Գոնե ասեր՝ ամեն բան լավ է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում