Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 3 մասնակից

11 Հունվարի 2024, 17:22

Սպորտ

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանն ունի միայն 3 ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Հարավային Կորեայի Գանգվոն քաղաքում մեկնարկող ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Ֆենյա Գալստյանը, Արմեն Մարգարյանն ու լեռնադահուկորդ Հակոբ Հակոբյանը:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերն ընդունում է Հարավային Կորեայի Գանգվոն քաղաքը` հունվարի 19-ից փետրվարի 1-ը: 4-րդ պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան 2018 թվականի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի համար նախատեսված ենթակառուցվածքներում: Խաղերում ընդգրկված է 15 մարզաձև:

Հիմա եթերում