Մեկնարկել են Էդուարդ Իլոյանի քրեական ֆիլմի նկարահանումները

23 Հունվարի 2025, 09:22

Մշակույթ

Մոսկվայում մեկնարկել են «Ցուրտ» քրեական դրամայի նկարահանումները, որի պրոդյուսերական կազմում ընդգրկված է Էդուարդ Իլոյանը:

Ֆիլմի սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսուհի Ժենյային անարդարացիորեն բանտ են նստեցնում Կուտուզովի պողոտայում տեղի ունեցած վթարի համար, որում զոհվում են նրա ամուսինն ու 6-ամյա դուստրը։ Վթարի իրական մեղավորները մեծահարուստ երեխաներն են, որոնց ծնողները «օգնում են» դատարանին «ճիշտ» որոշում կայացնել։

Գաղութում Ժենյան պատահաբար փրկում է ազդեցիկ բանտարկյալ Յանային, որը պատիժ է կրում սպանության համար։ Որպես շնորհակալություն՝ նա սովորեցնում է հերոսուհուն, թե ինչպես դառնալ ավելի ուժեղ՝ վրեժ լուծելու համար, և օգնում է նրան փախչել։