Եկեղեցին ու Հայոց հայրապետը թույլ չեն տվել տրորել մեր ինքնությունն ու գոյությունը․ Բագրատ Սրբազան
10 Սեպտեմբերի 2026, 18:50
Եկեղեցին ու Ամենայն Հայոց Հայրապետն այն վերջին պատնեշն են, որ մինչ օրս կարողացել են թույլ չտալ՝ տրորեն ու անցնեն մեր ինքնության ու գոյության վրայով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը «բարենորոգման» անվան տակ Եկեղեցուն հռչակել է թշնամի, մինչդեռ իրականում հենց նման մոտեցում որդեգրողներն են Եկեղեցու և հանրային կյանքի ամենամեծ թշնամիները։