Էնքան ասեցին խաղաղություն, որ տնտեսական պատերազմ բերեցին Ռուսաստանի հետ. Գագիկ Ծառուկյան
01 Հունիսի 2026, 11:08
Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողն է, եթե քանդվեց, ի՞նչ է լինելու։ Այս մասին Վանաձորում ընթացող երթի ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Մի բան պետք է հասկանալ, որ տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ, այն կա՛մ զարգանում է, կա՛մ միանգամից քանդվում։ Այսսօր մենք դրա քանդման եզրին ենք կանգնած»,- նշել է նա։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ նա կարող է մեկ օրում լուծել փակ ճանապարհների խնդիրը։
«Էնքան գլուխ գովացին՝ խաղաղություն ենք բերել, որ տնտեսական պատերազմ բերեցին Ռուսաստանի հետ։ Բայց չլուծվող խնդիր չկա։ Երբ ինձ հնարավորություն տաք, մեկ օրում կլուծեմ, թե՛ ճանապարհների բացման խնդիրը, թե՛ զարգացումներ կլինեն»,- նշել է ԲՀԿ առաջնորդը։