Երեք պատերազմ բերած ղեկավարը պատերազմի անոնս է անում. Դավիթ Ղազինյան

17 Սեպտեմբերի 2026, 14:09

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ես չստանամ սահմանադրական մեծամասնություն, լինելու է աղետալի պատերազմ։ Կա՞ այստեղ մեկը, որ կմեղադրի հավատացողին։ Իհարկե՝ ոչ։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«Երեք պատերազմ բերած իշխանության ղեկավարը հայտարարություն է անում, և գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ՝ շատ ընտրողներ, այդ թվում՝ ինձ, ասել են՝ մենակ այդ արտահայտության համար, բացարձակապես չհամակրելով իշխանությանը, ստիպված ընտրել են»,- ասել է Ղազինյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունն ընդդիմությունից պահանջում է այնպիսի գործողություններ, որոնք, իր համոզմամբ, հենց իշխանության պարտականությունն են։

«Հիմա դուք հարցեր եք բարձրացնում, որոնք դուք պիտի անեք, բայց մեզ եք ասում՝ ինչո՞ւ չեք արել»,- եզրափակել է պատգամավորը։