Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18 Օգոստոսի 2026, 12:00
Աշնանը Հայաստանում անցկացվելիք COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։