Երկու-երեք տարում արցախցիների բնակարանային խնդիրները կարելի է լուծել․ Ռոբերտ Քոչարյան

11 Մայիսի 2026, 16:33

Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի անդամները քարոզարշավի 4-րդ օրը կանգառ են ունեցել Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում, շփվել քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին։

«Եթե գյուղում մարդ ուզում է մի բան սարքել, ոչ թե պետք է հողի գինն ավելացնես, այլ մի բանով էլ դու պետք է օգնես, պետք է խրախուսես մարդուն, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում»,- նշել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու խնդրին՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է․

«Երկու-երեք տարում Հայաստանում գտնվող արցախցիների բնակարանային խնդիրները կարելի է լուծել։ Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ դուք այստեղ չմնաք»։

Մանրամասները՝ տեսանյութում։