Ես էմոցիոնալ կամ կոշտ չեմ արձագանքել ՀԱՊԿ-ին, ես ձեզ եմ կոշտ արձագանքել․ Ռուբինյանն՝ ընդդիմությանը

14 Սեպտեմբերի 2026, 15:57

Քաղաքականություն

Ես զայրույթով, էմոցիոնալ կամ կոշտ չեմ արձագանքել ՀԱՊԿ-ին, ես ձեզ եմ կոշտ արձագանքել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքին։

Նրա խոսքով՝ իշխանության արձագանքը միտված է ոչ թե միջազգային կառույցներին, այլ՝ ներքին դերակատարների կողմից պետական շահերի հաշվին հնչող անհիմն մեղադրանքներին։

«Երբ լսում եմ, որ Հայաստանի Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ ուժը գալիս, ասում է՝ Հայաստանը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները ՀԱՊԿ-ի առաջ, դրան պետք է կոշտ արձագանքել»,- ասել է նա։