Եթե ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, խնդրում եմ՝ եկեք և ներկայացրեք. Նարեկ Կարապետյան
14 Սեպտեմբերի 2026, 15:20
Սխալ բանակցությունների, ճանապարհների և դիվանագիտական բազմաթիվ ձախողումների արդյունքում մենք ունեցանք զոհեր, ունեցանք խնդիրներ։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«ՀԱՊԿ-ի հետ կապված մենք հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք։ Այդ հարցերը վերաբերվում են Ջերմուկի, Վարդենիսի հետ կապված դեպքերին, և դրա մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Եթե տեսնում եք, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, խնդրում եմ՝ եկեք և ներկայացրեք»,- ասել է նա։