ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը գրանցել է ընտրախախտումների բարձր մակարդակ․ Տիգրան Աբրահամյան
28 Սեպտեմբերի 2026, 17:48
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ուսումնասիրված ընտրատեղամասերի 44 տոկոսում արձանագրվել են ընտրախախտումներ, ինչը վկայում է ընտրական խախտումների բավականին բարձր մակարդակի մասին։ Այս մասին ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ միջազգային դիտորդներն անդրադարձել են նաև տեղեկատվական դաշտի անհավասար պայմաններին։ Մասնավորապես, ընդգծվել է Հանրային հեռուստաընկերության (Հ1) և մի շարք այլ զանգվածային լրատվամիջոցների կողմից իշխանամետ թեզերի ակտիվ առաջմղման փաստը։ Աբրահամյանի խոսքով՝ այդ միտումն ակնհայտ է եղել ինչպես նախընտրական ու հետընտրական փուլերում, այնպես էլ բուն ընտրության օրը։
Բացի այդ, ԵԽԽՎ-ն իր արձանագրություններում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ 60 հազար ձայներն անվավեր ճանաչելու որոշմանը և դրա հետևանքով առաջացած «մանդատագողության» խնդրին՝ արձանագրելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացրած հիմնավորումներն անհիմն են։