«Ֆարուլ» ՖԱ-ն հաղթել է Նարեկ Գրիգորյանի գոլի շնորհիվ

04 Մայիսի 2025, 18:16

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը 13-րդ րոպեին միակ և հաղթական գոլն է խփել Ռումինիայի առաջնության փլեյ-օֆֆի խմբի 7-րդ տուրում «Գլորիա Բուզեուի» դեմ խաղում (1-0):

«Ֆարուլը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակ է տարել: Այս հաղթանակը թիմին թույլ է տվել բարձրանալ փլեյ-օֆֆի գոտի՝ կոնֆերենցիաների լիգա դուրս գալու համար:

Առջևում առաջնության ևս 2 տուր կա: