Դատարանը երկու ամսով կալանավորել է Գագիկ Ծառուկյանին

07 Հուլիսի 2026, 19:34

Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Որոշումը կայացրել է դատավոր Գարիկ Աբելյանը։ Ընդդիմադիր քաղաքական գործչին և գործարարին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման համար։ Ինքը՝ Ծառուկյանը, հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Քաղաքական գործչի դեմ գործողությունները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, որոնք հնչել են ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրություններից հետո։

Բացի այդ, Ծառուկյանին և գործով անցնող ևս մեկ անձի մեղսագրվում է խարդախություն և 21 միլիոն դոլարի լվացում, որոնք կապված են 2022–2024 թվականներին Հայ-իրանական առևտրային պալատի գործունեության հետ։ Առանձին դրվագով նա մեղադրվում է մեկ այլ անձի հետ համատեղ Իրանի քաղաքացուց վառելիքի մատակարարման գործարքի շրջանակներում 934 հազար դոլարի հափշտակություն կազմակերպելու մեջ։

Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին լրագրողներին փոխանցել են Ծառուկյանի փաստաբանները։