Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է
18 Սեպտեմբերի 2026, 17:57
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատական նիստի ընթացքում վատացել է:
Նախկին պաշտոնյան, ում դատարանի դահլիճ էին բերել պատգարակով, նիստի ժամանակ դիմել է ներկաներին՝ խնդրելով չափել շաքարի մակարդակը․ «Մի հատ շաքարս չափեք, լավ չեմ զգում»։
Նրան անմիջապես մոտեցել են դահլիճում գտնվող շտապօգնության աշխատակիցները՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Տեսանյութը՝ «Sputnik Armenia»-ի։