Գանձասարը հայկական է. Աննա Գրիգորյան

14 Սեպտեմբերի 2026, 11:03

Քաղաքականություն

Օրերս մի խումբ դիվանագետներ, կարծես թե տուրիստական այցելությամբ, օկուպացված Արցախում էին, իրենց ներկայությամբ խեղաթյուրվել է պատմությունը և հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես աղվանական, սա ուղղակի խայտառակություն է։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ ժպիտով են արձագանքել իր բարձրացրած մտահոգություններին։

«Սա ողբերգություն է, ոչ թե ժպտալու առիթ։ Սա պատերազմի շարունակությունն է, ինչքան էլ դուք ասեք՝ մենք հիմա խաղաղությունից ենք խոսում, և սահմանին կրակոց չկա, հետևաբար խաղաղություն է։ Սա մշակույթի բնաջնջում է էթնիկ զտումից հետո»,- ասել է նա։