Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա

25 Հունիսի 2026, 15:00

Հայեր

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է հայազգի պաշտոնյա։ Ռոբերտ Ուիլյամը քաղաքի 21-րդ ոստիկանապետն է։

«Հպարտ եմ, որ դարձել եմ Գլենդելի առաջին հայազգի ոստիկանապետը։ Սակայն իմ նպատակը երբեք առաջինը լինելը չի եղել, այլ՝ քաղաքն անվտանգ պահելը»,-ասել է նա։

Ռոբերտ Ուիլյամի խոսքով՝ հայկական ինքնությունը կարևոր դեր է ունեցել իր կյանքում:

«Տանը միշտ հայերեն ենք խոսել»,- նշել է Ուիլյամը։

Նա նաև ընդգծել է, որ իր նշանակումը կարող է օրինակ ծառայել երիտասարդների համար՝ ցույց տալով, որ նման ճանապարհն անցնելը հնարավոր է յուրաքանչյուրի համար։