Հաղարծին վանքի լուսանկարները՝ Wiki Loves Monuments 2023 միջազգային փուլի լավագույնների թվում

29 Մարտի 2024, 14:00

Հայեր | Մշակույթ

Հայկական 700-ամյա Հաղարծին վանքի լուսանկարը, որն արվել է ռուս լուսանկարիչ Վլադիմիր Պանկրատովի կողմից, «Wiki Loves Monuments-2023» միջազգային լուսանկարչական մրցույթում զբաղեցրել է 6-րդ տեղը:

Միջազգային ժյուրին լուսանկարն անվանել է «մարդկային հնարամտության օրինակ, որը դուրս է գալիս գետնից, ինչպես ծառերը անտառի մեջտեղում»:

Հաղարծինի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոնն է։ Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա, Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում: Կառուցվել է 11-13-րդ դարերում։