Հայ պրոդյուսերների ֆիլմերն արժանացել են մրցանակի

07 Հունիսի 2025, 23:44

Մշակույթ

Մոսկվայում կայացել է համացանցային բովանդակության Ազգային 4-րդ մրցանակաբաշխությունը, որը ստեղծվել է Համացանցի զարգացման ինստիտուտի կողմից՝ RuNet-ի սոցիալապես նշանակալի նախագծերի հեղինակների համար:

«Անիմացիոն բովանդակություն» անվանակարգում մրցանակի է արժանացել պրոդյուսեր Ռոբերտ Գնդոլյանի «Սպիտակ անուրջներ» անիմացիոն սերիալը։ Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված է Կարեն Հարությունովը։

Պրոդյուսեր Էդուարդ Իլոյանի «Վերջին ասպետը. ժառանգություն» սերիալը հաղթել է «Մշակութային կոդ» հատուկ անվանակարգում։ Նախագծի թիմին մրցանակը շնորհել է մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

Մինչև 30 րոպե տևողությամբ լավագույն խաղային սերիալ է ճանաչվել պրոդյուսեր Կարեն Հովհաննիսյանի «Հետաքրքրասեր Վարվառան»։ Սերիալի քասթինգի տնօրենը Տաթևիկ Զալինյանն է։