Հայաստանի ապագան կախված է Մոսկվայի և Արևմուտքի միջև ընտրությունից․ Վլադիմիր Սկաչկո
18 Սեպտեմբերի 2026, 19:40
Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր սցենարները։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի ապագան մեծապես կախված կլինի նրանից, թե Երևանը կպահպանի՞ Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակը, թե՞ կշարունակի եվրոպական և արևմտյան կառույցների հետ մերձեցման ուղեգիծը։
«Պուտինն ու Փաշինյանը հերթական բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, բնականաբար, քննարկելու են երկու խնդիր՝ ինչպիսին են լինելու Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, և ինչից է, ըստ էության, կախված լինելու Հայաստանի ապագան։
Այստեղ կա շատ պարզ երկընտրանք․ կա՛մ Հայաստանը պահպանում է հարաբերությունների ներկայիս մակարդակը, և այդ դեպքում բարելավման հեռանկարներ են առաջանում, իսկ ստատուս քվոն նրան երաշխավորում է ներկայում առկա կենսամակարդակի հարաբերական կայունությունը։
Մյուս տարբերակը Ռուսաստանից հեռանալն է՝ եվրոպական հանրությանը տնտեսական, քաղաքական, բարոյական և այլ առումներով միանալու փորձերի շրջանակում։ Այդ դեպքում դա կնշանակի, որ Հայաստանը կհայտնվի եվրոպական և արևմտյան խաբեության մեջ՝ այն չափով, ինչ չափով դրան բախվեց Ուկրաինան», — ասել է Սկաչկոն։
Փորձագետի խոսքով՝ բանակցությունների առանձին թեմա կարող է դառնալ նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հետագա ճակատագիրը, քանի որ, ըստ Սկաչկոյի, դրա հնարավոր դուրսբերումը կարող է ազդել Հայաստանի անվտանգության իրավիճակի վրա։