«Թիֆլիսի Ներսիսյան դպրոց-200» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

24 Մայիսի 2024, 20:20

Մշակույթ

Հայաստանի պատմության թանգարանում մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «Թիֆլիսի Ներսիսյան դպրոց-200» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից:

Բացմանը կհաջորդի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի բանախոսությունը, որի ընթացքում կներկայացվի Ներսիսյան դպրոցի պատմությունն ու գործունեությունը։