«Հայաստանը սեր է». Սերգեյ Բոյցովը կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով

07 Մայիսի 2025, 09:20

Հայեր

Ռուսաստանցի մարզիկ, դերասան, պարաշյուտիստ, բեյսջամփեր, Ռուսաստանի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր Սերգեյ Բոյցովն ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել և կիսվել Հայաստանից ստացած տպավորություններով։ Նա պարաշյուտով հասել է 2450 մ բարձրության վրա և օդապարիկում սեղանի թենիս խաղացել։

«Մեծ շնորհակալություն հայ ժողովրդին։ Երբ ես տեսա այս վայրը, ասացի. «Այո, սա այն է։ Այնտեղ մեզնից առաջ ոչ ոք չի թռչել»:

Շնորհակալություն Հայաստան, դու հիասքանչ ես, գեղեցիկ և համաշխարհային։ Ես ուրիշ օդ էի շնչում, ուրիշ մարդ էի։ Հայ ընկերների հետ միասին կարելի է պատմություն կերտել, որը կհիշեն դարերն ու սերունդները: Հայաստանը հավերժ իմ սրտում է»,- գրել է Բոյցովը համացանցում։