Հայտնի գիտնական Արտյոմ Օհանովը՝ International Core Academy of Sciences and Humanities ակադեմիայի անդամ

29 Ապրիլի 2024, 00:16

Հայեր

Հայազգի հայտնի ռուս գիտնական, բյուրեղագետ-տեսաբան, հանքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օհանովն իր տելեգրամյան ալիքում կիսվել է միջազգային հեղինակավոր ակադեմիայում իր ընտրությունը հավաստող վկայականով:

«Արդեն պաշտոնապես: Իմ ընտրությունը International Core Academy of Sciences and Humanities հեղինակավոր միջազգային ակադեմիայում»,- գրել է գիտնականը:

Արտեմ Օհանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, Քիմիայի Թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ: 2008-2017 թթ-ին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։ Արտեմ Օհանովը «Ֆորբս» ամսագրի կողմից ընդգրկվել է «Աշխարհը նվաճած 50 ռուսների» ցանկում: