«Հերացի» ավագ դպրոցի սաները 5 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել
02 Հուլիսի 2025, 10:10

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 6 աշակերտ, հաջողությամբ հաղթահարելով Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի (International Applied Biology Olympiad – IABO) քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ առցանց փուլերը, իրավունք են ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։
Օլիմպիադան անցկացվել է 2025 թ. հունիսի 27-30-ը՝ Ինդոնեզիայի Դենպասար քաղաքում։
Չնայած տեխնիկական դժվարություններին (մրցույթը սկսվել է Երևանի ժամանակով առավոտյան ժամը 05։00-ին), աշակերտները ցուցաբերել են փայլուն արդյունք՝ նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե մեդալ, իսկ մեկ աշակերտ՝ օլիմպիադայի գլխավոր մրցանակը։
Հաղթողների անունները՝
Գառնիկ Ծատուրյան, 11-րդ դասարան – Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ
Կամո Վարոսյան, 11-րդ դասարան – Ոսկե մեդալ
Մանե Դոխոյան, 11-րդ դասարան – Ոսկե մեդալ
Ստելլա Բադալյան, 11-րդ դասարան – Ոսկե մեդալ
Վերոնիկա Օհանյան, 11-րդ դասարան – Ոսկե մեդալ
Հովհաննես Սարգսյան, 11-րդ դասարան – Արծաթե մեդալ
Թիմի կազմում ընդգրկված էր նաև ԵՊԲՀ քոլեջի առաջին կուրսի ուսանող Ալբերտ Մարգարյանը, որը արժանացել է բրոնզե մեդալի։
Հայաստանից մասնակցել է 21 սովորող, որոնք նվաճել են ընդհանուր առմամբ 5 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ, իսկ բոլոր ոսկե մեդալակիրներն ուսանում են հենց ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում։